«Չելսիի» գլխավոր մարզիչ Թոմաս Տուխելը գնահատել է մրցավարների աշխատանքը Մադրիդի «Ռեալի» դեմ Չեմպիոնների Լիգայի 1/4 եզրափակչի պատասխան խաղում (3:2՝ լրացուցիչ ժամանակի արդյունքով):
«Երբ խաղում ես «Ռեալի» դեմ, պետք չէ մրցավարներից խիզախություն ակնկալել: Դա միայն պատասխան խաղում չէր: Այդ փոքրիկ որոշումները ես զգացի թե՛ առաջին, թե՛ երկրորդ հանդիպման ժամանակ», – գերմանացի մարզչի խոսքերն է մեջբերում Sky Sports-ը։
Հիշեցնենք, որ պատասխան հանդիպման գլխավոր մրցավարն էր լեհ Շիմոն Մարչինյակը։ Առաջին խաղը սպասարկեց ֆրանսիացի Կլեման Տյուրպենը։
Երկու խաղի արդյունքով «Չելսին» 4:5 հաշվով պարտվեց Մադրիդի «Ռեալին» ու դուրս մնաց Չեմպիոնների Լիգայում հետագա պայքարից։