«Բավարիայի» հարձակվող Ռոբերտ Լևանդովսկին, ամենայն հավանականությամբ կարիերան կշարունակի «Բարսելոնայում»:
Ինչպես հաղորդում է Sky Sport Deutschland-ը, լեհ ֆուտբոլիստի՝ Կատալոնիա տեղափոխվելու գլխավոր շարժառիթը «Ոսկե գնդակն» է:33-ամյա ռմբարկուն կարծում է, որ Չավիի գլխավորությամբ նա մրցանակը նվաճելու ավելի մեծ շանսեր ունի:
Նշվում է նաև, որ Ռոբերտը մերժել է ՊՍԺ-ի, «Մանչեսթեր Սիթիի» և «Լիվերպուլի» առաջարկները: