«Բավարիայի» նախկին կիսապաշտպան Լոտար Մատեուսը մեկնաբանել է Չեմպիոնների Լիգայի 1/4 եզրափակչի «Վիլյառեալի» դեմ երկու խաղի արդյունքով (0:1, 1:1) մյունխենյան ակումբի պարտությունը:
«Չեմպիոնների Լիգայից «Բավարիայի» դուրս մնալը վնասում է գերմանական ֆուտբոլը: «Վիլյառեալն» այն մրցակիցը չէ, որի դեմ կարող ես դուրս մնալ։ Այնուամենայնիվ, «Բավարիան» վերջին շաբաթներին լավ խաղ չի ցուցադրում, ուստի սա այնքան էլ մեծ անակնկալ չէ։ Նրանց խաղը նպատակային չէր, թիմը լուծումներ չէր առաջարկում։
Հարցը միայն ֆուտբոլի մեջ չէ, խոսակցությունները շատ են: Լևանդովսկու տրանսֆերային սագան կրկին դարձել է քննարկման թեմա։ Նման խառնաշփոթ «Բավարիայում» վերջին տարիներին գրեթե չէի տեսել»,- Մատեուսի խոսքերն է մեջբերում Sky Sport Deutschland-ը։
Չեմպիոնների Լիգայի կիսաեզրափակչում «Վիլյառեալը» կհանդիպի «Լիվերպուլ» – «Բենֆիկա» զույգի հաղթողի հետ։