Կարեն Նալբանդյանը նշանակվել է Եվրոպա Լիգայի հանդիպման մրցավարների տեսուչ

Եվրոպա Լիգայի քառորդ եզրափակչի շրջանակում կկայանա «Ատալանտա» (Իտալիա) – «Լայպցիգ» (Գերմանիա) պատասխան հանդիպումը։

Հայաստանի ֆուտբոլի ֆեդերացիայի պաշտոնական կայքը հաղորդում է, որ ՀՖՖ տեսուչ Կարեն Նալբանդյանը նշանակվել է հանդիպման մրցավարների տեսուչ։

Խաղը տեղի կունենա վաղը և կմեկնարկի 20:45-ին: Թիմերի միջև առաջին հանդիպումն ավարտվել էր ոչ-ոքի՝ 1:1: