«Չելսիի» կիսապաշտպան Մատեո Կովաչիչը խոսել է Մադրիդի «Ռեալի» դեմ Չեմպիոնների Լիգայի 1/4 եզրափակչի պատասխան խաղի մասին
«Շատ իրավիճակներ են եղել, երբ թիմերին հաջողվել է ետ բերել կորցրածը, և ես մասնակցել եմ այդ դիմակայություններից մեկին: 2015/16 մրցաշրջանում «Ռեալի» հետ հյուրընկալվելիս 0:2 հաշվով պարտվեցինք «Վոլֆսբուրգին», իսկ պատասխան խաղում «Բեռնաբեուում» հաղթեցինք 3:0 հաշվով։ Հիշում եմ նաև այն հանդիպումը, երբ «Չելսին» խաղում էր «Նապոլիի» հետ։ Մենք հյուրընկալվելիս պարտվեցինք 1:3 հաշվով, սակայն հետո «Սթեմֆորդ Բրիջում» ետ բերեցինք կորցրածը և հաղթեցինք»,- Կովաչիչի խոսքերն է մեջբերում լոնդոնյան ակումբի պաշտոնական կայքը։
«Ռեալ» – «Չելսի» հանդիպումը կկայանա ապրիլի 12-ին Մադրիդում և կմեկնարկի Երևանի ժամանակով 23։00-ին։ Առաջին խաղն ավարտվել է մադրիդցիների հաղթանակով՝ 3։1 հաշվով։