«Բավարիայի» դարպասապահ Մանուել Նոյերը կիսվել է Չեմպիոնների Լիգայի քառորդ եզրափակչի «Վիլյառեալի» դեմ պատասխան խաղից ունեցած սպասելիքներով։ Իսպանիայում թիմերի միջև առաջին հանդիպումն ավարտվել է մյունխենյան ակումբի պարտությամբ՝ 0։1 հաշվով։
«Մենք թիմում շատ հավակնոտ ֆուտբոլիստներ ունենք: Պետք չէ մեզ անլուրջ վերաբերվել առաջին խաղում կրած պարտությունից հետո։ Մենք դեռ պահպանում ենք հավատքը։ Մեր ճակատագիրը մեր ձեռքերում է.
«Վիլյառեալն» ուժեղ է հակագրոհների ժամանակ: Մենք ցանկանում ենք ցույց տալ այն ամենը, ինչի ընդունակ ենք։ Մենք կունենանք տրիբունաների աջակցությունը։ Գիտենք, թե ինչ է առաջին հանդիպմանը պարտվելուց հետո փլեյ-օֆֆում խաղալը: Մենք չենք վախենում»,- Նոյերի խոսքերն է մեջբերում ՈւԵՖԱ-ի մամուլի ծառայությունը։
Թիմերի միջև պատասխան հանդիպումը կկայանա վաղը՝ ապրիլի 12-ին և կմեկնարկի Երևանի ժամանակով 23:00-ին։