Ժերոմ Ռոտեն. «Նա աշխարհի լավագույն ֆուտբոլիստն է»

ՊՍԺ-ի նախկին կիսապաշտպան Ժերոմ Ռոտենը փարիզյան ակումբի հարձակվող Կիլիան Մբապպեին անվանել է աշխարհի լավագույն ֆուտբոլիստ։

«Ի՞նչն է առանձնացնում հիանալի ֆուտբոլիստներին լավ ֆուտբոլիստներից: Հանգիստ մնալու և, հետևաբար, մտքի հստակություն ունենալու կարողությունը դժվար պահերին, երբ անհրաժեշտ է միանալ և օգնել թիմին: Այդ առումով Կիլիանն արագ առաջընթաց է գրանցում։ Ինչպես Բենզեման, նա կարողանում է անել բացարձակապես ամեն ինչ խաղադաշտում: Երևում է, որ Մբապպեն հաճույք է ստանում, երբ խաղադաշտում փոխանցումներ է անում խաղընկերներին։

Մբապպեն երջանիկ է ու ամեն օր զարգացնում է այն կարողությունները, որոնք նրան դարձնում են այս պահին աշխարհի լավագույն ֆուտբոլիստը։ Բացի գլխով խաղից, ես չգիտեմ, թե իր խաղի որ ասպեկտը կարող է բարելավել Կիլիանը»,- Ռոտենի խոսքերն է մեջբերում Le Parisien-ը:

Այս մրցաշրջանում 23-ամյա Մբապպեն ՊՍԺ-ի կազմում անցկացրել է 39 հանդիպում՝ դառնալով 31 գոլի և 22 գոլային փոխանցման հեղինակ: