Ջորջիո Կյելինին խոսել է «Յուվենտուսում» իր ապագայի մասին

«Յուվենտուսի» պաշտպան Ջորջիո Կյելինին խոսել է թուրինյան ակումբում իր ապագայի մասին.

«Իմ բախտը բերել է, որ կարող եմ ապրել ներկայով, շուտով կտեսնենք։ Ես երջանիկ եմ, հանգիստ, պետք է շատ բան հասկանամ ու գնահատեմ։ Իսկ հիմա ես մտածում եմ հանդիպումների մասին, հաճույք եմ ստանում»,- պաշտպանին է ցիտում CalcioMercato-ն:

Ավելի վաղ հաղորդվում էր, որ 37-ամյա ֆուտբոլիստն ընթացիկ մրցաշրջանի ավարտից հետո կարող է կարիերան շարունակել ՄԼՍ-ում։

Ա Սերիայի 2021/22 մրցաշրջանում իտալացին մասնակցել է 16 խաղի: