«Բուդե-Գլիմտի» գլխավոր մարզիչը քննադատել է Ժոզե Մոուրինյոյին

«Բուդե-Գլիմտի» գլխավոր մարզիչ Խյետիլ Կնուտսենը պատասխանել է այն մեղադրանքներին, որ նա հարձակվել է «Ռոմայի» դարպասապահների մարզչի վրա: Կնուտսենը  և «Ռոմայի» դարպասապահների մարզիչ Նունու Սանտուշը որակազրկվել են ՈւԵՖԱ-ի կողմից՝ մինչև նրանց միջև կոնֆլիկտի հետաքննությունը:

«Նման իրադարձությունների պատճառով ուզում եմ գնալ այլ ոլորտում աշխատելու։ Ես նույնիսկ մտածում եմ, թե արդյոք իսկապես լավ գաղափա՞ր է շարունակել աշխատել ֆուտբոլում: Այն, ինչ տեղի ունեցավ, հեռու է իմ արժեքներից, ակումբի և նորվեգական ֆուտբոլի արժեքներից։ Նման իրավիճակներում դու պետք է ուժ գտնես քո մեջ և լավագույնս արձագանքես։

Մոուրինյոյի կոպիտ նկատողություննե՞րը: Այդ վերաբերմունքն ինձ համար շոկային է: Նրա արժեքներն ու մարզչական ոճը հեռու են այն բանից, ինչ ես ներկայացնում եմ։ Չափազանց վիրավորական է նման պահվածք տեսնել այդքան տիտղոսներ նվաճած մարզչի կողմից»,- Կնուտսենի խոսքերն է մեջբերում Football Italia-ն: