«Բավարիայի» հարձակվող Ռոբերտ Լևանդովսկին համաձայնության է եկել «Բարսելոնայի» հետ։ Այս մասին հաղորդում է SportINTERIA-ի լրագրող Սեբաստիան Ստաշևսկին՝ հղում անելով 33-ամյա ֆուտբոլիստի շրջապատից ստացված տեղեկատվությանը։
Աղբյուրի տվյալներով՝ կողմերը երեքամյա պայմանագիր են համաձայնեցրել։ Նշվում է, որ լեհ ռմբարկուն նաև 3 կոնկրետ առաջարկ ուներ՝ ՊՍԺ-ից, «Մանչեսթեր Սիթիից» և «Լիվերպուլից»:
Լևանդովսկու համաձայնագիրը «Բավարիայի» հետ նախատեսված է մինչև 2023 թվականի հունիսի 30-ը: 2021/22 մրցաշրջանում հարձակվողը մյունխենյան ակումբի կազմում անցկացրած 40 խաղում դարձել է 46 գոլի հեղինակ։