«Ռեալը» և «Միլանը» չեն կարողանում համաձայնության գալ

«Միլանը» չի ցանկանում Մադրիդի «Ռեալին» վճարել կիսապաշտպան Բրահիմ Դիասի տրանսֆերի համար պահանջվող գումարը, հայտնում է Calciomercato-ն:

Աղբյուրի տեղեկություններով՝ մադրիդյան ակումբը պատրաստ է դիտարկել 22 միլիոն եվրո կամ ավելի չափով առաջարկ։ Դիասը ցանկանում է մնալ «Միլանում», սակայն իտալական ակումբի ղեկավարությունը կարծում է, որ այդ գումարը չափազանց մեծ է, ուստի նա կարող է ստիպված լինել վերադառնալ Մադրիդ:

Հիշեցնենք, որ 22-ամյա ֆուտբոլիստն արդեն շուրջ 2 տարի է՝ վարձավճարով հանդես է գալիս «ռոսոներիների» կազմում, իսկ վարձակալության պայմանագիրը նախատեսված է մինչև 2023 թվականը:

Այս մրցաշրջանում իսպանացին բոլոր մրցաշարերում անցկացրել է 35 հանդիպում՝ դառնալով 4 գոլի և նույնքան գոլային փոխանցման հեղինակ։