Պատրիս Էվրա. «Ռոմելու Լուկակուն պետք է չհեռանար «Ինտերից»»

Ֆրանսիայի հավաքականի և «Մանչեսթեր Յունայթեդի» նախկին պաշտպան Պատրիս Էվրան կարծիք է հայտնել «Չելսիի» հարձակվող Ռոմելու Լուկակուի մասին։

«Նրանք, ովքեր քննադատում են Լուկակուին, կարճ հիշողություն ունեն։ Երբ Ռոմելուն առաջին անգամ եկավ Լոնդոն, նա գոլեր խփեց և շատ լավ հանդես եկավ: Այն բանից հետո, երբ նա վնասվածք ստացավ, իսկ հետո ասաց, որ կարոտել է «Ինտերը», երկրպագուների շրջանում լուրջ արձագանք եղավ։

Ռոմելուն ամեն գնով ցանկանում էր վերադառնալ «Չելսի», բայց նա պետք է մնար «Ինտերում» հիանալի մրցաշրջանից հետո: Իմ կարծիքով, դա մեծ սխալ էր»,- Էվրայի խոսքերն է մեջբերում Voetbalprimeur-ը։