«Թոթենհեմի» պաշտպան Մեթ Դոերտին ծնկի վնասվածք է ստացել Պրեմիեր Լիգայի 32-րդ տուրի՝ «Աստոն Վիլայի» դեմ խաղում (4:0):
Նա կբացակայի ընթացիկ մրցաշրջանի մնացած հատվածում, հայտնում է Sky Sports-ը:
Ըստ նախնական տեղեկությունների՝ 30-ամյա իռլանդացին բաց կթողնի մինչև 12 շաբաթ։ Դեռ պարզ չէ, թե արդյոք պաշտպանը վիրահատության կարիք կունենա, թե ոչ։
Ընթացիկ մրցաշրջանում ֆուտբոլիստը Պրեմիեր Լիգայում անցկացրել է 15 հանդիպում՝ դառնալով 2 գոլի և 4 գոլային փոխանցման հեղինակ: