Մադրիդի «Ռեալի» պաշտպան Ֆերլան Մենդին կարող է բաց թողնել Չեմպիոնների Լիգայի քառորդ եզրափակչի «Չելսիի» դեմ պատասխան հանդիպումը։
Ինչպես տեղեկացնում է իսպանական Sport հրատարակությունը, 26-ամյա ֆուտբոլիստը ազդրի մկանների հետ կապված խնդիրների պատճառով մարզվում է անհատական ծրագրով։
Նրա տեղը խաղադաշտում կարող է զբաղեցնել Նաչո Ֆերնանդեսը.
Մադրիդի «Ռեալը» ապրիլի 12-ին Մադրիդում կհանդիպի «Չելսիի» հետ։ Լոնդոնում կայացած թիմերի միջև առաջին խաղն ավարտվել է իսպանական ակումբի հաղթանակով՝ 3։1 հաշվով։