Կիսապաշտպան Միրալեմ Պյանիչը կվերադառնա «Բարսելոնա»

Կիսապաշտպան Միրալեմ Պյանիչը, ով վարձավճարով հանդես է գալիս «Բեշիկթաշում», մրցաշրջանի ավարտից հետո կվերադառնա «Բարսելոնա»։ Այս մասին հայտնում է AS-ը։

«Մենք հաջորդ մրցաշրջանում չենք շարունակի գործակցությունը Միրալեմ Պյանիչի հետ»,- լրագրողներին տեղեկացրել է թուրքական ակումբի մարզական տնօրենը:

Բոսնիացի ֆուտբոլիստը վնասվածքի պատճառով երկամսյա դադարից հետո նոր է խաղադաշտ վերադարձել: Պյանիչի պայմանագիրը «Բարսելոնայի» հետ նախատեսված է մինչև 2024 թվականը։ Ընթացիկ մրցաշրջանում 31-ամյա ֆուտբոլիստը 4 գոլային փոխանցում է կատարել բոլոր մրցաշարերում անցկացրած 22 խաղում: