Կառլ-Հայնց Ռումենիգե. ««Բավարիան» դուրս կգա ՉԼ-ի կիսաեզրափակիչ»

«Բավարիայի» նախկին ֆուտբոլիստ Կառլ-Հայնց Ռումենիգեն խոսել է Չեմպիոնների Լիգայի կիսաեզրափակիչ դուրս գալու մյունխենյան ակումբի շանսերի մասին։

«Կարծում եմ՝ «Բավարիան» կանցնի առաջ, քանի որ այն ավելի լավն է և բացի այդ կխաղա տանը՝ 70 հազար հանդիսական տեղավորող մարզադաշտում:

«Բավարիան» պետք է գրոհի առաջին րոպեներից: Լավ է, որ այլևս չկա արտագնա գոլի կանոնը: Նախկինում երբեմն հնարավոր էր դուրս մնալ՝ նույնիսկ մի քանի գոլ խփելու դեպքում։ «Բավարիան» դուրս կգա կիսաեզրափակիչ»,- Ռումենիգեի խոսքերն է մեջբերում Bayern & Germany-ն։

Թիմերի միջև պատասխան հանդիպումը կկայանա վաղը՝ Մյունխենում և կմեկնարկի Երևանի ժամանակով 23:00-ին։ Իսպանիայում տեղի ունեցած առաջին խաղն ավարտվել է «Բավարիայի» պարտությամբ՝ 0։1 հաշվով։