Գաբրիել Ժեզուս. «Սա մրցաշրջանի լավագույն հատվածն է»

«Մանչեսթեր Սիթիի» հարձակվող Գաբրիել Ժեզուսը խոսել է իր թիմի՝ մինչև մրցաշրջանի ավարտը մնացած խաղերի մասին:

«Հիմա մրցաշրջանի լավագույն հատվածն է: Առաջիկա հանդիպումները ցույց կտան՝ արդյոք մենք կնվաճե՞նք տիտղոսը, թե՞ ոչ։ Բոլոր ֆուտբոլիստները ցանկանում են խաղալ և օգնել ակումբին: Մենք հիասքանչ թիմ ունենք, որի կազմում բոլորը ցանկանում են խաղալ: Բոլորը ցանկանում են դուրս գալ խաղադաշտ և փորձել հաղթել այդ հանդիպմանը»,- բրազիլացու խոսքերն է մեջբերում անգլիական ակումբի պաշտոնական կայքը:

Հիշեցնենք, որ «Մանչեսթեր Սիթին» ներկայումս պահպանում է 3 մրցաշարում հաղթելու շանսերը։ Ակումբը խաղում է Չեմպիոնների Լիգայի քառորդ եզրափակչում, Անգլիայի գավաթի կիսաեզրափակչում, ինչպես նաև գլխավորում է ԱՊԼ-ի մրցաշարային աղյուսակը: