Դոնի վան դե Բեկը հայր է դարձել

Հոլանդիայի հավաքականի կիսապաշտպան Դոնի վան դե Բեկը հայր է դարձել։

24-ամյա կիսապաշտպանը 2019 թվականից հարաբերությունների մեջ է Արսենալի և Հոլանդիայի հավաքականի լեգենդար ֆուտբոլիստ Դենիս Բերգկամպի դստեր՝ Էստել Բերգկամպի հետ։

Ապրիլի 9-ին ծնված փոքրիկին անվանակոչել են Լոմի։

«Բարի գալուստ աշխարհ, Լոմի վան դե Բեկ – 09/04/2022: Հպարտանում եմ քեզնով, Էստել Բերգկամպ»,- գրել է վան դե Բեկը սոցցանցում։