«Մանչեսթեր Սիթիի» գլխավոր մարզիչ Պեպ Գվարդիոլան խոսել է ակումբում իր ապագայի մասին։
«Ես կցանկանայի երկար մնալ «Մանչեսթեր Սիթիում», բայց ամեն ինչ չէ, որ կախված է ինձնից:
Ես կարող էի երկարաձգել պայմանագիրը ակումբի հետ տասը տարով, կմնամ եթե զգամ, որ պետք եմ ակումբին:
Խոսակցություններ կան, որ Բրազիլիայի հավաքականը հետաքրքրվա՞ծ է ինձնով։
Ես պայմանագիր ունեմ, երջանիկ եմ իմ ակումբում։ Չգիտեմ, թե որտեղից են գալիս այդ լուրերը», – Գվարդիոլայի խոսքերն է մեջբերում Sky Sports-ը: