Օլիվյե Ժիրու. «Ես մեծ հարգանքով եմ վերաբերվում Իբրահիմովիչին»

«Միլանի» հարձակվող Օլիվյե Ժիրուն խոսել է իր խաղընկեր Զլատան Իբրահիմովիչի մասին.

«Զլատանը կատարյալ ֆուտբոլիստ է: Նրա խաղը, երկարակեցությունը և բարձր մակարդակի վրա մնալու վճռականությունը արտասովոր են 40-ամյա ֆուտբոլիստի համար:

Նա անընդհատ ավելին է ուզում։ Ես մեծ հարգանքով եմ վերաբերվում Իբրահիմովիչին»,- Ժիրուի խոսքերն է մեջբերում Milan News 24-ը։