Մադրիդի «Ատլետիկոյի» հարձակվող Ժուաո Ֆելիշը ճանաչվել է Իսպանիայի առաջնության մարտ ամսվա լավագույն ֆուտբոլիստ, հայտնում է Լա Լիգայի պաշտոնական կայքը։
Մարտին 22-ամյա պորտուգալացին մասնակցել է երեք հանդիպման, որոնցում դարձել է 3 գոլի և 1 գոլային փոխանցման հեղինակ։
Մրցանակին հավակնում էին նաև «Բարսելոնայի» հարձակվող Պյեր-Էմերիկ Օբամեյանգը և Մադրիդի «Ռեալի» հարձակվող Կարիմ Բենզեման։