Դանի Ալվես. «Ակումբից ոչ ոք ինձ հետ չի խոսել ապագայի մասին, բանակցությունները դեռ չեն ընթանում»

«Բարսելոնայի» պաշտպան Դանի Ալվեսը կիսվել է կատալոնական ակումբի և իր միջև ծավալվող բանակցային գործընթացի մասին։

«Ակումբից ոչ ոք ինձ հետ չի խոսել ապագայի մասին, բանակցությունները դեռ չեն ընթանում:

Ոչ միայն երիտասարդ, այլեւ տարեց ֆուտբոլիստներն այժմ պետք է ցույց տան, որ արժանի են «Բարսելոնայում» խաղալուն:

Այնուամենայնիվ ես պատրաստ եմ լսել «Բարսելոնայի» առաջարկները կապված մեր համագործակցության հետ»,- Ալվեսի խոսքերն է մեջբերում Mundo Deportivo-ն։

Այս մրցաշրջանում 38-ամյա բրազիլացին «Բարսայի» կազմում անցկացրել է 10 հանդիպում՝ դառնալով գոլի և 3 գոլային փոխանցման հեղինակ։

Ֆուտբոլիստի պայմանագիրը հաշվարկված է մինչև 2021/22 մրցաշրջանի ավարտը։