«Բարսելոնայի» առանցքային պաշտպանը լուրջ վնասվածք է ստացել

Հայտնի է դարձել «Բարսելոնայի» պաշտպան Ժերար Պիկեի վնասվածքի բնույթը։

35-ամյա կատալոնացին վնասվածք էր ստացել Ֆրանկֆուրտի «Այնտրախտի» հետ խաղում:

Հետազոտությունը ցույց է տվել, որ պաշտպանը  ձախ ազդրի  մկանի վնասվածք ունի։

Ֆուտբոլիստի վերականգնման ժամկետները հայտնի չեն: