Անտոնիո Կասանո. «Ռոնալդուն պետք է ամեն օր աղոթի Բենզեմայի համար և շնորհակալություն հայտնի նրա հետ խաղալու համար»

Մադրիդի «Ռեալի» նախկին հարձակվող Անտոնիո Կասանոն, հարձակվող Կարիմ Բենզեմային վեր է դասում Կրիշտիանու Ռոնալդուից։

Իտալացու կարծիքով՝ «Ոսկե գնդակի» հնգակի դափնեկիրը պետք է հպարտանա, որ ֆրանսիացու հետ խաղացել է նույն թիմում, այլ ոչ թե հակառակը։

«Ռոնալդուն պետք է ամեն օր աղոթի Բենզեմայի համար և շնորհակալություն հայտնի նրա հետ խաղալու համար։

Դրանով Կրիշտիանուն պետք է հպարտանա: Բենզեման աշխարհի լավագույն կենտրոնական հարձակվողն է»,- ասել է Կասանոն Bobo TV-ի եթերում։