«Սալերնիտանայի» կիսապաշտպան Ֆրանկ Ռիբերին խոսել է «Բավարիայի» հարձակվող Ռոբերտ Լևանդովսկու մասին։
«Ռոբերտն տքնաջան աշխատում է։ Նրա գոլերը ոչ միայն տաղանդի, այլ նաև մեծ պրոֆեսիոնալիզմի և լուրջ աշխատանքի արդյունք են։
Լևանդովսկին էությամբ հաղթող է ու արժանի է «Ոսկե գնդակին»»,- Ռիբերիի խոսքն է մեջբերում Tuttosport-ը։
Լեհ հարձակվողը Բունդեսլիգայի ընթացիկ մրցաշրջանում անցկացրած 28 խաղում 31 գոլի ու 1 գոլային փոխանցման հեղինակ է դարձել։