«Լացիոյի» կիսապաշտպան Սերգեյ Միլինկովիչ-Սավիչն ամռանը կարող է հեռանալ հռոմեական ակումբից։ 27-ամյա խաղացողի հետ պայմանագիր կնքելու գլխավոր հավակնորդը «Յուվենտուսն» է, հայտնում է La Gazzetta dello Sport-ը:
Ավելի վաղ տեղեկություններ կային, որ սերբ ֆուտբոլիստի նկատմամբ ակտիվ հետաքրքրություն է ցուցաբերում անգլիական «Մանչեսթեր Յունայթեդը»։
Միլինկովիչ-Սավիչի պայմանագիրը հռոմեական ակումբի հետ նախատեսված է մինչև 2024 թվականի հունիսը։ Transfermarkt պորտալը նրա տրանսֆերը գնահատում է 70 միլիոն եվրո:
Ընթացիկ մրցաշրջանում կիսապաշտպանը «Լացիոյի» կազմում անցկացրել է 40 հանդիպում՝ դառնալով 9 գոլի և 10 գոլային փոխանցման հեղինակ: