«Ռոման» պատրաստ է ամռանը բաժանվել հարձակողական ոճի կիսապաշտպան Նիկոլո Ձանիոլոյից, հայտնում է La Gazzetta dello Sport-ը:
«Յուվենտուսը» ծրագրում է ամռանը փորձել ձեռք բերել 22-ամյա խաղացողին: Թուրինյան ակումբը պատրաստ է կիսապաշտպանի տեղափոխության համար առաջարկել 40 մլն եվրո։
Սակայն «գայլերն» իտալացի ֆուտբոլիստի տրանսֆերը գնահատում են շատ ավելի թանկ՝ 60 միլիոն եվրո։
Ձանիոլոյի պայմանագիրը «Ռոմայի» հետ նախատեսված է մինչև 2024 թվականի հունիսը։ Այս մրցաշրջանում նա անցկացրել է 23 հանդիպում Ա Սերիայում՝ դառնալով 2 գոլի և 4 գոլային փոխանցման հեղինակ։