«Մանչեսթեր Սիթիի» գլխավոր մարզիչ Պեպ Գվարդիոլայի ներկայացուցիչը հայտնել է, որ իսպանացի մասնագետը կապ չի հաստատել Բրազիլիայի ֆուտբոլի կոնֆեդերացիայի (CBF) հետ:
Ավելի վաղ Marca պարբերականը հայտնել էր, որ CBF-ն հետաքրքրված է, որպեսզի ԱԱ-2022-ից հետո Բրազիլիայի հավաքականի գլխավոր մարզչի պաշտոնում նշանակի 51-ամյա մասնագետին, երբ Տիտեն կլքի այդ պաշտոնը։ Նշվում էր, որ Բրազիլիայում Գվարդիոլային պատրաստ են առաջարկել 4 տարվա պայմանագիր և վճարել մոտ 12 միլիոն եվրո աշխատավարձ։
Խոսե Մարիա Օրոբիտգը՝ Գվարդիոլայի գործակալը, TNT Sports Brazil-ին ասել է, որ CBF-ի և մարզչի միջև կապ չի հաստատվել։
Գործակալը նաև նշել է, որ Գվարդիոլան մտադիր է շարունակել մինչև անգլիական ակումբի հետ գործող պայմանագրի ժամկետի ավարտը՝ 2023 թվականի հունիսի 30-ը, մարզել թիմը: