Ջան Պիեռո Գասպերինի. «Պատասխան խաղը կսկսի 1:1 հաշվից, ինչը լավ արդյունք է»

«Ատալանտայի» գլխավոր մարզիչ Ջան Պիեռո Գասպերինին մեկնաբանել է Եվրոպա Լիգայի քառորդ եզրափակչի առաջին խաղում «Լայպցիգի» դեմ ոչ-ոքին (1:1):

«Մենք որոշակի ափսոսանք ունենք։ Սակայն նման խաղերում կարելի է ինչպես հաղթել, այնպես էլ պարտվել։ Ընդհանուր առմամբ մենք ավելի սուր էինք գրոհում, զգացողություն կար, որ կարող ենք հաղթել։

Երկրորդ հանդիպումը կմեկնարկի 1։1 հաշվով, ինչը լավ արդյունք է։

Մուրիելը հիանալի գոլ խփեց, սակայն Սապատայի ներկայությունը խաղադաշտում մեզ թույլ տվեց բոլորովին այլ կերպ խաղալ։ Նրա ներդրումը շատ շոշափելի էր»,- Գասպերինիի խոսքերն է մեջբերում Football Italia-ն։