Էրլինգ Հոլանդը հրաժարվել է «Մանչեսթեր Սիթի» տեղափոխությունից

Դորտմունդի «Բորուսիայի» հարձակվող Էրլինգ Հոլանդն ամռանը կհեռանա գերմանական ակումբից, հայտնում է լրագրող Միրկո Կալեմմեն թվիթերյան իր էջում:

Աղբյուրի տվյալներով՝ 21-ամյա խաղացողը չի համաձայնվել տեղափոխվել «Մանչեսթեր Սիթի», քանի որ ցանկանում է խաղալ Մադրիդի «Ռեալում»՝ հարձակվող Կիլիան Մբապպեի հետ, ով այժմ հանդես է գալիս ՊՍԺ-ում։ Նշվում է, որ կարիերան շարունակելու այս տարբերակը Հոլանդի համար առաջնային է։

Ընդ որում՝ «արքայական» ակումբն իր հերթին աշխատում է երկու հարձակվողների տրանսֆերներն իրականացնելու ուղղությամբ: