Դոմենիկո Տեդեսկոն կարծում է, որ «Ատալանտայի» հետ ոչ-ոքին արդարացի արդյունք է

«Լայպցիգի» գլխավոր մարզիչ Դոմենիկո Տեդեսկոն մեկնաբանել է Եվրոպա Լիգայի քառորդ եզրափակչի առաջին խաղում «Ատալանտայի» հետ ոչ-ոքի արդյունքը (1:1):

«Ոչ-ոքին ճիշտ արդյունք է, երկու թիմն էլ փորձեց երկրորդ գոլը խփել: «Ատալանտայի» դեմ ավելի դժվար է խաղալ, քան Ա Սերիայի ցանկացած այլ թիմի: Նրանք ֆիզիկապես ուժեղ են: «Ատալանտան» նաև շատ լավ էր պրեսինգի ենթարկում։ Մենք անհամբերությամբ սպասում ենք մեր երկրպագուների առաջ խաղալուն, ձգտում ենք հաղթել յուրաքանչյուր խաղում։

Մենք չենք կարող միշտ խաղալ միայն հակագրոհների վրա։ Երկրորդ խաղակեսում ցույց տվեցինք, որ գիտենք, թե ինչպես լավ տիրել գնդակին, ուստի պետք է խաղանք այնպես, ինչպես խաղում էինք 11-մետրանոցից առաջ»,- գերմանացի մարզչի խոսքերն է մեջբերում Football Italia-ն։