«Բենֆիկայի» հարձակվող Դարվին Նունյեսը մտադիր է այս ամռանը հեռանալ պորտուգալական ակումբից։ Սոցցանցերի իր էջերում 22-ամյա խաղացողը հայտարարել է, որ դադարեցնում է գործակցությունը նախկին գործակալ Էդգարդո Լասալվիայի հետ։
Այժմ ուրուգվայցի ֆուտբոլիստը կաշխատի պորտուգալացի հեղինակավոր գործակալ Ժորժե Մենդեշի հետ։
Այս մրցաշրջանում հարձակվողը «Բենֆիկայի» կազմում բոլոր մրցաշարերում անցկացրած 35 խաղում դարձել է 28 գոլի և 3 գոլային փոխանցման հեղինակ։ Նրա պայմանագիրը թիմի հետ նախատեսված է մինչև 2025 թվականի հունիսի 30-ը։