«Բավարիայի» ղեկավարությունը հետաքրքրված է հարձակվող Սերժ Գնաբրիի հետ պայմանագրի երկարաձգմամբ։ Այս մասին հայտնում է լրագրող Ֆաբրիցիո Ռոմանոն սոցցանցերի իր էջերում։
Մյունխենյան ակումբի ներկայացուցիչներն արդեն բանակցություններ են վարում գերմանացի ֆուտբոլիստի գործակալների հետ։ «Բավարիան» նաև բանակցում է «Այաքսի» կիսապաշտպան Ռայան Գրավենբերխի և «Այաքսի» պաշտպան Նուսար Մզրաուիի տրանսֆերների վերաբերյալ։
Այս մրցաշրջանում Գնաբրին անցկացրել է 38 հանդիպում՝ դառնալով 14 գոլի և 10 գոլային փոխանցման հեղինակ։ «Բավարիայի» հետ հարձակվողի պայմանագիրն ուժի մեջ է մինչև 2023 թվականի հունիսը։