Մադրիդի «Ռեալի» հարձակվող Մարկո Ասենսիոն հայտնվել է հերթական թոփ ակումբի հետաքրքրության շրջանակում։ 26-ամյա խաղացողին ցանկանում է ձեռք բերել «Արսենալը»։ Այս մասին հաղորդում է լրագրող Նիկոլո Սկիրան։
Լոնդոնյան ակումբի ներկայացուցիչներն արդեն կապ են հաստատել «արքայական» ակումբի հետ։ Նշվում է, որ «Միլանը» պատրաստ է իսպանացի ֆուտբոլիստի տրանսֆերի համար մրցակցել «Արսենալի» հետ:
Ասենսիոյի պայմանագիրը «Ռեալի» հետ ուժի մեջ է մինչև 2023 թվականի հունիսը։ Այս մրցաշրջանում հարձակվողը մասնակցել է 34 հանդիպման՝ դառնալով 10 գոլի և 1 գոլային փոխանցման հեղինակ: