Անդրեա Բելոտտին հնարավոր է փոխի ակումբային գրանցումը

«Տորինոյի» հարձակվող Անդրեա Բելոտտին հայտնվել է «Միլանի» հետաքրքրության շրջանակում։ «Ռոսոներիների» սկաուտներն արդեն մի քանի անգամ հետևել են իտալացի ֆուտբոլիստի խաղին, հաղորդում է Calciomercato-ն:

Բելոտտիի պայմանագիրը «Տորինոյի» հետ ուժի մեջ է մինչև 2022 թվականի հունիսը։ Ավելի վաղ հաղորդվում էր, որ հարձակվողը որոշել է հեռանալ թուրինյան ակումբից և հրաժարվել է երկարաձգել պայմանագիրը։

2021/22 մրցաշրջանում 28-ամյա խաղացողն Իտալիայի առաջնությունում անցկացրել է 15 հանդիպում՝ դառնալով 4 գոլի և 1 գոլային փոխանցման հեղինակ։ Transfermarkt պորտալը հարձակվողի տրանսֆերային արժեքը գնահատում է 28 միլիոն եվրո։