«Լիվերպուլի» գլխավոր մարզիչ Յուրգեն Կլոպը մեկնաբանել է «Մանչեսթեր Սիթիի» դեմ Պրեմիեր Լիգայի առաջիկա հանդիպումը։
«Եթե մենք հաղթենք, ինչը հեշտ չի լինի, ոչ ոք չի մտածի, որ տիտղոսի համար պայքարն ավարտված է։ Բոլորը գիտեն հաջորդ խաղի կարևորությունը, բայց դրանից հետո կլինեն այլ հանդիպումներ, այդ թվում՝ Անգլիայի առաջնությունում»,- Կլոպի խոսքերն է մեջբերում Reuters-ը։
Պրեմիեր Լիգայի 32-րդ տուրի «Լիվերպուլի» հանդիպումը «Մանչեսթեր Սիթիի» հետ տեղի կունենա կիրակի օրը՝ ապրիլի 10-ին՝ «Էթիհադ» մարզադաշտում։ Սկիզբը՝ 19:00-ին (Երևանի ժամանակով):
«Լիվերպուլը» 72 միավորով 2-րդն է ԱՊԼ-ի մրցաշարային աղյուսակում, իսկ «Մանչեսթեր Սիթին» 73 միավորով առաջատարն է։