«Բավարիայի» կիսապաշտպան Յոզուա Կիմիխը գնահատել է Չեմպիոնների Լիգայի քառորդ եզրափակչում «Վիլյառեալից» կրած պարտությունը (0:1):
«Առաջին խաղակեսին կարծես թե չմասնակցեցինք։ Երկրորդ խաղակեսում մենք ավելի շատ ռիսկի դիմեցինք:
Պետք է անկեղծ լինենք և խոստովանենք, որ մեր բախտը բերեց, որ պարտվեցինք ընդամենը 0:1 հաշվով»,- գերմանացու խոսքերն է մեջբերում ՈւԵՖԱ-ի մամուլի ծառայությունը։
«Բավարիա» – «Վիլյառեալ» պատասխան խաղը կկայանա ապրիլի 12-ին՝ Մյունխենում: