Չավի. «Եթե ես կարողանայի, ապա անհապաղ նոր պայմանագիր կկնքեի Ուսման Դեմբելեի հետ»

«Բարսելոնայի» գլխավոր մարզիչ Չավին խոսել է հարձակվող Ուսման Դեմբելեի պայմանագրի շուրջ ստեղծված իրավիճակի մասին: Կողմերի միջև գործող համաձայնագրի ժամկետը լրանում է այս ամռանը:

«Հուսով եմ, որ Ուսմանը կմնա «Բարսելոնայում»: Ես դա արդեն ասել եմ և նորից կկրկնեմ առանց որևէ խնդրի։ Մեր ակումբը փորձում է աշխատել ի շահ ներկայի և ապագայի։ Դեմբելեն իր դիրքում կարող է լավագույնը լինել աշխարհում: Նա շատ կարևոր ֆուտբոլիստ է թիմի համար։ Եթե ​​կարողանայի, ապա անհապաղ նոր պայմանագիր կկնքեի նրա հետ։

Չգիտեմ, թե ինչպես է եղել նախկինում, բայց հիմա տեսնում եմ, որ նա մոտիվացված է, ուրախ է, որ ունի հաղթողի կերպար։ Զարմանալի չէ, որ նա կարող է մարզվել նույնիսկ հանգստյան օրերին: Ուսմանը հիանալի վարպետ է»,- 42-ամյա մարզչին է ցիտում Goal-ը: