«Վիլյառեալը» վերջին 3 տարվա առաջին թիմն է, որը ՉԼ-ի խաղում գոլ չի բաց թողել «Բավարիայից»

Վիլյառեալում (Իսպանիա) նախօրեին կայացավ Չեմպիոնների Լիգայի 1/4 եզրափակչի առաջին հանդիպումը, որում «Բավարիան» հյուրընկալվելիս 0։1 հաշվով պարտվեց «Վիլյառեալին»։

Մյունխենցիների համար այս խաղն առաջինն էր 2019 թվականից հետո, որում նրանք չկարողացան գրավել մրցակցի դարպասը։ Շարքը տևեց 30 խաղ։ Վերջին ակումբը, որին հաջողվել է անառիկ պահել դարպասը «Բավարիայի» հետ խաղում, «Լիվերպուլն» էր (2018/19 մրցաշրջանի 1/8 եզրափակչում՝ 0:0)։

«Վիլյառեալ» – «Բավարիա» պատասխան խաղը կկայանա ապրիլի 12-ին Մյունխենում։