«Վիլյառեալի» գլխավոր մարզիչ Ունայ Էմերին մեկնաբանել է Չեմպիոնների Լիգայի քառորդ եզրափակչի առաջին խաղում «Բավարիայի» նկատմամբ տարած հաղթանակը (1:0):
«Մենք չենք պատրաստվում սահմանափակվել այսօր լավ խաղով։ Մենք կրկին փորձելու ենք հաղթել «Բավարիային»: 1:0 հաշվով հաղթանակը բավարար չէ: «Բավարիան» ֆավորիտ է, որի համար պարտվելը դա նորմալ չէ: Մենք կարող ենք ուրախանալ, բայց պետք է զգույշ լինել։
Դեռ 90 րոպե կա, և ես ցանկանում եմ հաղթել «Բավարիային»: Ես հիասթափություն կապրեմ, եթե մեզ չհաջողվի դա անել՝ նույնիսկ չնայած այսօրվա մեր լավ խաղին»,- Էմերիի խոսքերն է մեջբերում Marca-ն:
Թիմերի միջև պատասխան հանդիպումը կկայանա Մյունխենում ապրիլի 12-ին։