«Մանչեսթեր Յունայթեդի» նախկին պաշտպան Ռիո Ֆերդինանդը խոսել է Մադրիդի «Ռեալի» հարձակվող Կարիմ Բենզեմայի մասին, ով Չեմպիոնների Լիգայի 1/4 եզրափակչի «Չելսիի» դեմ առաջին խաղում (3:1) հեթ-տրիկի հեղինակ է դարձել։
«Կարիմը թալիսման է: Նա իր թիմին հասցրեց բարձունքին: Երբ Ռոնալդուն «Ռեալում» էր, Բենզեման համեստորեն մնում էր երկրորդ պլանում, քանի որ հասկանում էր, թե դա ինչ է նշանակում թիմի համար, բայց հիմա նա դուրս է եկել ստվերից։
Բենզեման 34 տարեկան է, նա աշխարհի լավագույն «9» համարն է։ Կարիմն այլ մակարդակի վրա է: Նա գոլ է խփում, փոխանցումներ է կատարում, կապում է խաղը»,- Ֆերդինանդի խոսքերն է մեջբերում BBC-ն: