«Ռեալի» առանցքային ֆուտբոլիստներից մեկը բաց կթողնի «Չելսիի» դեմ պատասխան խաղը

Մադրիդի «Ռեալի» պաշտպան Էդեր Միլիտաոն բաց կթողնի Չեմպիոնների Լիգայի քառորդ եզրափակչի «Չելսիի» դեմ պատասխան հանդիպումը։

Նախօրեին կայացած առաջին խաղի (3:1) 14-րդ րոպեին բրազիլացին կոպիտ խաղաց կիսապաշտպան Կայ Հավերցի նկատմամբ և զգուշացում ստացավ գլխավոր մրցավար Կլեման Տյուրպենի կողմից։

Դեղին քարտի պատճառով Միլիտաոն որակազրկվեց և բաց կթողնի ապրիլի 12-ին «Սանտյագո Բեռնաբեու» մարզադաշտում կայանալիք պատասխան հանդիպումը: