Քրիստոֆեր Նկունկուն կարող է վերադառնալ իր նախկին ակումբ

«Լայպցիգի» հարձակողական ոճի կիսապաշտպան Քրիստոֆեր Նկունկուն կարող է այս ամռանը վերադառնալ ՊՍԺ՝ 2019 թվականին հեռանալուց հետո, տեղեկացնում է լրագրող Ադրիեն Գրենյեն։

Ըստ աղբյուրի՝ գերմանական ակումբը պատրաստ է բաց թողնել 24-ամյա խաղացողին 70 միլիոն եվրոյի դիմաց։ Հաղորդվում է, որ Նկունկուի տեղափոխությունը կարող է թիմի հարձակվող Կիլիան Մբապպեին ստիպել մնալ թիմում:

Ֆրանսիացի ֆուտբոլիստի գործող պայմանագիրը «Լայպցիգի» հետ ավարտվում է 2024 թվականին։ Այս մրցաշրջանում հարձակվողը անցկացրել է 39 հանդիպում՝ դառնալով 26 գոլի և 16 գոլային փոխանցման հեղինակ։