«Նապոլիի» առաջատար ֆուտբոլիստը կարող է բաց թողնել «Ֆիորենտինայի» դեմ խաղը

«Նապոլիի» հարձակվող Վիկտոր Օսիմհենը հնարավոր է բաց թողնի Իտալիայի առաջնության 32-րդ տուրի «Ֆիորենտինայի» դեմ հանդիպումը։

Ինչպես հայտնում է նեապոլիտանական ակումբի պաշտոնական կայքը՝ 23-ամյա ռմբարկուն չորեքշաբթի օրը ժամանակից շուտ է ավարտել մարզումը՝ ազդրի հետ կապված խնդիրների պատճառով։ Վնասվածքի լրջությունը չի նշվում։

2021/22 մրցաշրջանում հարձակվողը «Նապոլիի» կազմում անցկացրած 25 խաղում դարձել է 15 գոլի և 4 գոլային փոխանցման հեղինակ։

«Նապոլի» -«Ֆիորենտինա» հանդիպումը կկայանա ապրիլի 10-ին, մեկնարկը՝ 17:00-ին (Երևանի ժամանակով):