«Լացիոյի» նախագահը կհանդիպի Մաուրիցիո Սարրիի հետ

«Լացիոյի» նախագահ Կլաուդիո Լոտիտոն շուտով կհանդիպի հռոմեական ակումբի գլխավոր մարզիչ Մաուրիցիո Սարիի հետ, հայտնում է լրագրող Նիկոլո Շիրան։

Ըստ աղբյուրի՝ հանդիպմանը նախագահն ու մարզիչը կքննարկեն թիմի հաջորդ մրցաշրջանի ծրագրերը։ Լոտիտոն նաև մտադիր է նոր պայմանագրի շուրջ բանակցել 63-ամյա մասնագետի հետ։

Սարրին «Լացիոն» գլխավորել է 2021 թվականի հունիսին, մարզչի հետ գործող պայմանագիրն ուժի մեջ է մինչև 2023 թվականի հունիսի 30-ը։ Թիմը 31 խաղում վաստակած 52 միավորով 6-րդ տեղում է Իտալիայի առաջնության մրցաշարային աղյուսակում։