Մադրիդի «Ռեալի» հարձակվող Կարիմ Բենզեման դարձել է Չեմպիոնների Լիգայի պատմության 4-րդ խաղացողը, ով այս մրցաշարում խփել է առնվազն 80 գոլ։
Նախօրեին՝ ապրիլի 6-ին, մրցաշարի 1/4 եզրափակչի՝ «Չելսիի» հետ առաջին խաղում ֆրանսիացին դարձավ հեթ-տրիկի հեղինակ։ Այժմ Կարիմն իր ակտիվում 81 գոլ ունի եվրոպական ակումբային ամենահեղինակավոր մրցաշարում։ Միայն 3 ֆուտբոլիստ է ավելի շատ գոլ խփել՝ Կրիշտիանու Ռոնալդուն (140), Լիոնել Մեսսին (125) և Ռոբերտ Լևանդովսկին (85):
Նշենք, որ Բենզեման Չեմպիոնների Լիգայում 12 գոլ է խփել «Լիոնի» կազմում, ևս 69-ը՝ Մադրիդի «Ռեալի»։