Այս շաբաթ կայացավ Չեմպիոնների Լիգայի 1/4 եզրափակչի առաջին հանդիպումների մի մասը։ ՈւԵՖԱ-ն ներկայացրել է 4 ֆուտբոլիստի, որոնց խփած գոլերը հավակնում են ճանաչվել շաբաթվա լավագույնը:
Նրանց թվում են Մադրիդի «Ռեալի» հարձակվող Կարիմ Բենզեման (առաջին գոլ), «Լիվերպուլի» հարձակվող Սադիո Մանեն, «Մանչեսթեր Սիթիի» կիսապաշտպան Կևին դե Բրույնեն և «Չելսիի» հարձակվող Կայ Հավերցը։
Մրցաշարի շաբաթվա լավագույն գոլի օգտին կարող եք քվեարկել ՈւԵՖԱ-ի պաշտոնական կայքում։
https://twitter.com/ChampionsLeague/status/1511834718718803972