Անգլիայի հավաքականի կիսապաշտպանը հայտնվել է «Ման. Յունայթեդի» թիրախում

«Մանչեսթեր Յունայթեդը» բանակցություններ է վարում «Լիդսի»  կիսապաշտպան Կալվին Ֆիլիպսին ձեռք բերելու համար:

«Կարմիր ստանաների» համար ամառային տրանսֆերային պատուհանի ընթացքում հիմնական առաջնահերթությունն Անգլիիայի հավաքականի ֆուտբոլիստի հետ պայմանագիր կնքելը կլինի, հայտնում է Manchester Evening News-ը:

Կիսապաշտպանի պայմանագիրը «Լիդսի» հետ նախատեսված է մինչև 2024 թվականը։ 2021/22 մրցաշրջանում 26-ամյա խաղացողը 16 հանդիպում է անցկացրել՝ դառնալով 1 գոլի և 1 գոլային փոխանցման հեղինակ։