Զլատան Իբրահիմովիչը պատրաստ է ավարտել ֆուտբոլային կարիերան

«Միլանի» հարձակվող Զլատան Իբրահիմովիչն ընթացիկ մրցաշրջանից կարող է ավարտել կարիերան, հայտնում է La Gazzetta dello Sport-ը։

Նշվում է, որ շվեդ ֆուտբոլիստը պատրաստ է գնալ այդ քայլին միայն այն դեպքում, եթե իր թիմը հաղթի Ա Սերիայում կամ նվաճի Իտալիայի գավաթը։ 40-ամյա ռմբարկուի պայմանագիրը «ռոսոներիների» հետ ավարտվում է 2022 թվականի հուլիսին։ Իբրահիմովիչը թիմի ամենաբարձր վարձատրվող խաղացողն է:

«Միլանն» այժմ 67 միավորով Ա Սերիայի մրցաշարային աղյուսակում զբաղեցնում է 1-ին հորիզոնականը՝ 2-րդ տեղում ընթացող «Նապոլիին» գերազանցելով 1 միավորով։ Իտալիայի գավաթի խաղարկությունում Ստեֆանո Պիոլիի թիմը կիսաեզրափակչում (պատասխան խաղում) կհանդիպի «Ինտերի» հետ։