Չավի. ««Այնտրախտը» հիանալի թիմ է, «Բարսելոնայի» բախտը չի բերել»

«Բարսելոնայի» գլխավոր մարզիչ Չավին կիսվել է Եվրոպա Լիգայի 1/4 եզրափակչի Ֆրանկֆուրտի «Այնտրախտի» հետ առաջին արտագնա հանդիպումից ունեցած սպասելիքներով։

«Մենք երբեք չենք խաղացել այս մարզադաշտում, բայց դա մեզ համար ոչինչ չի փոխում։ Կարևոր չէ՝ առաջինը տանն ենք խաղում, թե դրսում: «Այնտրախտը» հիանալի, ուժեղ թիմ է, որը պաշտպանությունից արագ անցնում է հարձակման: Բարդ խաղ է լինելու, և վիճակահանության հարցում մեր բախտը չի բերել։

«Այնտրախտը» շատ լավ խաղացողներ ունի առջևում, եզրերում, հենակետային գոտում, լավ կենտրոնական պաշտպաններ և դարպասապահ: Միգուցե նրանք այնքան էլ հայտնի չեն Իսպանիայում, բայց բարձրակարգ ֆուտբոլիստներ են»,- կատալան մասնագետի խոսքերն է մեջբերում ՈւԵՖԱ-ի մամուլի ծառայությունը:

«Այնտրախտ» – «Բարսելոնա» հանդիպումը կանցկացվի ապրիլի 7-ին Ֆրանկֆուրտում և կմեկնարկի Երևանի ժամանակով 23:00-ին։